«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

2018 թ. ապրիլին Սերժ էիք մերժում, իսկ 2023 թ. սեպտեմբերին իրենից Արցա՞խ եք պահանջում

2018 թ. ապրիլին Սերժ էիք մերժում, իսկ 2023 թ. սեպտեմբերին իրենից Արցա՞խ եք պահանջում
29.09.2023 | 09:55

Էս մարդկանց հիշողությունը երևի հաճախ է պետք թարմացնել: Հա՛մ Սերժ եք մերժում, հա՛մ էլ հետո գալիս եք` բա Սերժ Սարգսյանից ուզում ենք Արցախ:

Բա էդպես ո՞նց է լինելու:

Սերժ Սարգսյանը Արցախ և անկախ Հայաստան է թողել ձեզ, չեք հիշում, որ փողոցներում իրար էիք շնորհավորում, ասում էիք. «պրծանք, վե՛րջ, փրկվեցինք, կարևորը Սերժը չլինի, ով ուզում ա լինի»:

Բա պաշտոնաթողությունից հետո 5 տարի նախագահն իր բոլոր հնարավորությունները ներդրեց, աշխատեց մի օր չնեղացավ որևէ մեկից ու շարունակեց պայքարը:

Ո՞րն ասեմ:

Ամարասն ասեմ, արցախցիներին թև ու թիկունք լինելն ասեմ, Հայաստանի միջազգային վարկը վերականգնելու ուղղությամբ գերմարդկային իր ջանքերն ասեմ, չկա էլ ասելու, իրոք, չկա՛:

ՈՒ հիմա ավելորդ զառանցելու փոխարեն, գոնե մի օգուտ տվեք բռնի տեղահանված մեր արցախահայությանը ու տափակ մտքեր արտահայտելուց հիշեք, որ Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար, ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ, ով գնալով ամբողջ աշխարհի դեմ պահեց ու պաշտպանեց ձեզ, իսկ դուք իրեն մերժեցիք:

Վահան ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ